Չինաստանը պատրաստ է համագործակցել Մերձավոր Արևելքի երկրների հետ՝ միջազգային ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու և հակամարտության օջախները վերացնելու համար, չորեքշաբթի օրը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Չինաստանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ միջազգային ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու և զարգացման համար համագործակցությունը խթանելու համար», – ասել է Սի Ծինփինը։
Նա նաև ընդգծել է Պեկինի պատրաստակամությունը՝ «նպաստելու տարածաշրջանի երկրների շահերի ինտեգրմանը, փոխադարձ վստահության աստիճանական ամրապնդմանը և հակամարտության օջախների վերացմանը»։