Հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում արտացոլել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկությունները. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում ապահովել վաճառված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ սահմանված տեղեկատվության ամբողջական և ճշգրիտ արտացոլումը։

Ինչ տեղեկատվություն պետք է արտացոլել ՀԴՄ կտրոններում

2022 թվականից սկսած, նախորդ որևէ տարվա արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները ՀԴՄ կտրոններում պարտավոր են արտացոլել.

փաստացի վաճառված ապրանքի անվանումը և համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագիրը,

կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության անվանումը և համապատասխան կոդը

գնվող ապրանքի քանակը և չափման միավորը։

Հանրային սննդի ծառայությունների դեպքում սահմանված պահանջը տարածվում է նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակում տրամադրվող ճաշացուցակի համապատասխան անվանումների արտացոլման վրա։

Ինչ պետք է անել

ստուգել ՀԴՄ-ներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկի և համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պատշաճ մուտքագրումը,

ՀԴՄ կտրոնները տրամադրել օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։

Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին՝ ապահովել ՀԴՄ-ների համապատասխան կարգավորումները և պահպանել սահմանված ՀԴՄ-ների կիրառման կանոնները՝ օրենքով նախատեսված պատասխանատվությունից խուսափելու համար։

Leave a Comment