Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ հայտնել է Անկարայի պատրաստակամությունը՝ օգնելու Ուկրաինայում խաղաղության հասնելուն։
«Թուրքիան կարևոր դեր է խաղում մեր տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում։ Մասնավորապես, մենք և պարոն Պուտինը հույս ունենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հնարավորինս շուտ կավարտվի խաղաղ ճանապարհով։ Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործընթացը սկսվի այս տարածաշրջանում հնարավորինս շուտ, և որ տարածաշրջանում խաղաղություն տիրի: Մենք պարոն Պուտինին ասել ենք, որ պատրաստ ենք անել ամեն ինչ խաղաղության համար», – Բիշքեկից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։