Հայաստանի 9 գրոսմայստեր ընդգրկվել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 100-յակում

02 Սեպտեմբերի 2026, 14:35

Շախմատի միջազգային ֆեդերացիայի սեպտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 9 գրոսմայստեր։ Վարկանիշները կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակվել են սեպտեմբերի 1-ին։

Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են Հայկ Մարտիրոսյանը, որը 2664 վարկանիշային միավորով 50-րդն է, Ռոբերտ Հովհաննիսյանը (77-րդ տեղ), Արամ Հակոբյանը՝ (80-րդ տեղ), Շանթ Սարգսյանը (95-րդ տեղ)։

Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Էլինա Դանիելյան (61-րդ տեղ), Մարիամ Մկրտչյան (67-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան (88-րդ տեղ):

Երիտասարդների լավագույն 100-յակում ընդգրկվել են Էմին Օհանյանը (43-րդ տեղ), ինչպես նաև Սերգեյ Սկլոկին-Բագիյանը (92-րդ տեղ)։

Նշենք, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 20-րդն է:

Leave a Comment