Գրենլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ շարունակական երկխոսության մասին

Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Մուտե Էգեդեն հայտարարել է, որ Արկտիկական կղզու ապագայի վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները շարունակվում են, սակայն հրաժարվել է բացահայտել երկխոսության մանրամասները, հաղորդում է Reuters-ը:

«Պաշտոնյաները գործադրում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու համար», – ասել է Էգեդեն՝ հավելելով, որ «չի կարող կիսվել այս բանակցությունների մանրամասներով»։

Ավելի վաղ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, որի կազմում է Գրենլանդիան որպես ինքնավար մարզ, կտրականապես մերժել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը՝ վերահսկողություն հաստատել Արկտիկական կղզու նկատմամբ։

Leave a Comment