ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։
Մեկ այլ որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
Նշենք, որ նա ՔՊ-ական Արման Բոշյանի կինն է։ Արման Բոշյանը արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանի տեղակալն է:
