Խաղաղության աղոթք՝ Մայր Տաճարում — Հայաստանի Հանրային Ռադիո

Միածնաէջ Մայր Տաճարում այսօր՝ սեպտեմբերի 2- ին, Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք է բարձրացրել առ Աստված բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի պատանդառված ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության համար։

Արարողության ավարտին նաև աղոթք է մատուցվել արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։

Leave a Comment