Չորեքշաբթի գիշերը Գորանբոյի շրջանի (արևմտյան Ադրբեջան) Նիզամի գյուղի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում, ասվում է Արտակարգ իրավիճակների նախարարության, Պաշտպանության նախարարության և Ներքին գործերի նախարարության համատեղ հայտարարության մեջ։
«Միջադեպի պատճառով մոտակա տարածքների բնակիչները տարհանվել են անվտանգության միջոցառումների շրջանակներում։ Վիրավորներ չկան», – ընդգծել են գերատեսչությունները։
Սակայն հայտարարության մեջ չի նշվում պայթյունի տեղի ունենալու պատճառները։