
Սեպտեմբերի 11-ին կկայանա «Շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա» խորագրով համաժողովը։ «Այսօր շրջակա միջավայրի և մարդու առողջության կապի մասին խոսելն առավել քան կարևոր է, հատկապես COP17-ին ընդառաջ, երբ բնապահպանական հարցերը մեր երկրի օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում»,- ասում է Innovate Armenia մեդիա հարթակի հիմնադիր Լիանա Բաբուջյանը։
Նրա համոզմամբ՝ շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա այն թեմաներից է, որի մասին պետք է ավելի շատ խոսենք, որովհետև ամենակարևորը մարդու կյանքն ու առողջությունն են։

Համաժողովին ոլորտի տարբեր փորձագետներ կքննարկեն առկա խնդիրներն ու մարտահրավերները և կփորձեն գտնել արդյունավետ լուծումներ՝ նվազեցնելու բնապահպանական ռիսկերը (օդի աղտոտվածություն, ջրի որակ, առողջ գյուղատնտեսություն), ինչպես նաև պաշտպանելու մարդու առողջությունը։
Համաժողովի սկիզբը նախատեսված է ժամը 10:00-ին։