Ադրբեջանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում


Միջազգային


Ադրբեջանի Գորանբոյի շրջանի Նիզամի գյուղի մոտակայքում գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է հրդեհով։

Այս մասին ասվում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության, Պաշտպանության նախարարության և Ներքին գործերի նախարարության համատեղ հաղորդագրության մեջ։

Դեպքից անմիջապես հետո Արտակարգ իրավիճակների նախարարության և Պաշտպանության նախարարության համապատասխան ուժերը, Ներքին գործերի նախարարության և շրջանի գործադիր իշխանության հետ համագործակցությամբ, ձեռնամուխ են եղել անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումների իրականացմանը:

Դեպքի կապակցությամբ անվտանգության միջոցառումների շրջանակում տարհանվել են հարակից տարածքների բնակիչները։

Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան:


Leave a Comment