
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է․ հայտնում են ՔԿ-ից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հետ կապված։ Երեկ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: ԱԱԾ-ականները նրան բռնի ուժով հանել են անկողնուց ու պատգարակով տարել դատարան: