Իրանի Սիրիկ քաղաքում հարսանյաց սրահի վրա ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածի հետևանքով առնվազն 68 մարդ վիրավորվել է, իսկ հինգը՝ զոհվել, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կարմիր մահիկի ներկայացուցչին։
Հաղորդվել է, որ զոհերի թվում երեխաներ կան, իսկ վիրավորները տեղափոխվել են Սիրիկի և Մինաբի հիվանդանոցներ։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանում գտնվող թիրախների վրա մի շարք հարվածների մասին։ Press TV-ի տվյալներով՝ պայթյունները տեղի են ունեցել երկրի հարավային ափին, այդ թվում՝ Քեշմ կղզում և մի քանի քաղաքներում։