Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել, որ շատ լավ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նշենք, որ Փաշինյանը՝ Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։

«Մենք հետաքրքրված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա խորացմամբ», — հայտարարել է ՀՀ վարչապետը։

Leave a Comment