
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն. «Գագիկ Խաչատրյանի ձերբակալման ընթացքը պատկերող տեսանյութը չի կարող անտարբեր թողնել խիղճ ունեցող որևէ մարդու, առավել ևս՝ նրանց, ովքեր ստանձնել են իրավապաշտպանական առաքելություն։
Պետության պարտականությունն է հանրությանը անհերքելի փաստերով ապացուցել, որ Խաչատրյանի նկատմամբ վարքագիծը խոշտանգում կամ անմարդկային վերաբերմունք չէ»։