Իրանը հրթիռներ է արձակել ամերիկյան բազաների ուղղությամբ` ԱՄՆ-ի հարձակումից հետո. ԶԼՄ-ներ

«Թասնիմ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ։

«Որոշ աղբյուրներ հաղորդում են տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ իրանական հրթիռների արձակման մասին։ Այս տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել», — հաղորդել է գործակալությունը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցնում Իրանին։

Այս ֆոնին իրանական լրատվամիջոցները հաղորդել են Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու, ինչպես նաև Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս, Ջասկ և Սիրիկ քաղաքների մոտակայքում տեղի ունեցած մի շարք պայթյունների մասին։ Սիստան և Բելուջիստան նահանգի փոխնահանգապետ Ալի Խալիլաբադին նույնպես IRNA լրատվական գործակալությանը հայտնել է, որ Չաբահար և Քոնարաք շրջաններում չորս արկ է ընկել։

Leave a Comment