Հանրաքվեից հրաժարվել ենք, որովհետև ԵՄ-ին անդամակցելու հարցը դեռ հասունացած չէ. Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարից. Բիշքեկում Պուտինի հետ հանդիպմանը խոսելով ԵՄ-ին միանալու մասին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Եթե Հայաստանի Ազգային ժողովը չընդուներ օրենքը, ապա քաղհասարակությունը կհավաքեր 350 հազար ստորագրություն, և այդ դեպքում էլ նախագիծը չընդունվելու պարագայում Հայաստանը պարտադրված կլիներ հանրաքվե անցկացնել։ Փաստացի, այդ օրենքի ընդունմամբ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ»,— պարզաբանել է Փաշինյանը։
Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։