ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ԻՀՊԿ-ի օբյեկտներին հասցված հարվածների մասին․ հաղորդվում է մի շարք շրջաններում որոտացած պայթյունների մասին


Միջազգային


ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 12:00-ին ամերիկյան ուժերն սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտներին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):


Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ հարվածները հաջորդել են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ամերիկացի զինծառայողների վրա հարձակվելու՝ ԻՀՊԿ-ի վերջին փորձերին:



Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունների մասին ահազանգեր են ստացվում Բանդար Աբբաս և Սիրիկ շրջաններից, ինչպես նաև Իրանի հարավային ափամերձ Քեշմ կղզուց: Պայթյունների հստակ վայրն ու աղբյուրը դեռևս անհայտ են։


Leave a Comment