Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը, սակայն Երևանը պետք է կողմնորոշվի ԵՄ-ին միանալու հարցում․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերություններին և Եվրամիության հետ Երևանի մերձեցման հեռանկարներին։

ՌԴ ղեկավարի փոխանցմամբ՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը։ 2026 թվականի սկզբից ի վեր երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը արդեն հասել է 2,5 միլիարդ դոլարի։

Պուտինն ընդգծել է նաև Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա՝ նշելով, որ միությանը միանալուց ի վեր Հայաստանի ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ՝ ավելացել տասն անգամ։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով Եվրամիության հետ Հայաստանի խորացող հարաբերություններին, ՌԴ նախագահը նշել է, որ որքան շուտ Երևանը հստակ որոշում կայացնի ԵՄ-ին միանալու հարցում, այնքան լավ, քանի որ Մոսկվան պետք է հասկանա, թե ինչպես է զարգացնելու հետագա հարաբերությունները Հայաստանի հետ։

Leave a Comment