Վեհափառ Հայրապետի գործը տեղափոխվել է Երևանի քրեական դատարան․ «Փաստինֆո»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Դատական դեպարտամենտից հայտնել են, որ գործը սեպտեմբերի 1-ին ստացվել է Երևանի քրեական դատարանում։ Թե որ դատավորին կմակագրվի գործը, այս պահին դեռ հայտնի չէ։

 Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն երկրորդ դատավորն է հրաժարվել գործի քննությունից։

Սկզբում դատավոր Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել, ինչից հետո գործը վերամակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին։ Վերջինս օգոստոսի 28-ին որոշել է գործն ուղարկել Երևանի քրեական դատարան։

Ռուշանյանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ Վեհափառ Հայրապետին առաջադրված մեղադրանքում նշված չէ, թե կոնկրետ որտեղ է ընդունվել Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը։

Հիշեցնենք՝ Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամների նկատմամբ։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Leave a Comment