Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը


Հասարակություն


Երևանում սեպտեմբերի 3-ից 4-ը տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով: Այն  կազմակերպում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀԱԳՄ տարածած մամլո հաղորդագրությունը։


Համաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ և ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի ու գործընկերությունների ձևավորումը։


Միջոցառման ընթացքում նախատեսվում են քննարկումներ և հանդիպումներ՝ երկկողմ տնտեսական համագործակցության ներուժի, գործարար կապերի զարգացման և միջսահմանային փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ։


Սեպտեմբերի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա նաև Armenia Expo 2026-ը, որի ընթացքում կշարունակվի նաև հայ-թուրքական գործարար համաժողովը:


Leave a Comment