ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հանդիպման ընթացքում համաշխարհային կազմակերպության ղեկավարը ընդգծել է Մերձավոր Արևելքում հակամարտության դիվանագիտական լուծման անհապաղ անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է բանակցություններից հետո Գուտերեշի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն Մասուդ Փեզեշքիանի հետ։ Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Իրանում, տարածաշրջանում և դրանից դուրս հակամարտության աղետալի մարդասիրական և տնտեսական հետևանքների վերաբերյալ։
Նա ընդգծել է հակամարտությունը երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու անհապաղ անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում նավարկության միջազգային իրավունքների և ազատությունների լիակատար հարգանքով», – ասվում է հայտարարության մեջ։
Գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ-ի հանձնառությունը՝ աջակցելու համապարփակ և կայուն լուծման հասնելուն ուղղված բոլոր դիվանագիտական ջանքերին։