Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան այսօր՝ սեպտեմբերի 1-ին, որոշումներ է ստորագրել.
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի օգոստոսի 27-ի ՀՕ-413-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի օգոստոսի 28-ի «Արտյոմ Սմբատյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ նշանակելու մասին» N 796-Ա որոշման վերնագրում և տեքստում «սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «բարեկեցության» բառով:
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի օգոստոսի 27-ի ՀՕ-413-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի նոյեմբերի 13-ի «Արտակ Մանգասարյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար նշանակելու մասին» N 1037-Ա որոշման վերնագրում և տեքստում «սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «բարեկեցության» բառով:
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի օգոստոսի 27-ի ՀՕ-413-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի օգոստոսի 28-ի «Գևորգ Մանթաշյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ նշանակելու մասին» N 793-Ա որոշման վերնագրում և տեքստում «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության» բառերով:
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի օգոստոսի 27-ի ՀՕ-413-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի օգոստոսի 6-ի «Տաթևիկ Ասլանյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ նշանակելու մասին» N 677-Ա որոշման վերնագրում և տեքստում «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության» բառերով:
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի օգոստոսի 27-ի ՀՕ-413-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի օգոստոսի 28-ի «Լուսինե Քոչարյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակելու մասին» N 777-Ա որոշման վերնագրում և տեքստում «սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում» բառերը փոխարինել «բարեկեցության նախարարի տեղակալի պաշտոնում» բառերով:
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի օգոստոսի 27-ի ՀՕ-413-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի մայիսի 29-ի «Դավիթ Կարապետյանին արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար նշանակելու մասին» N 499-Ա որոշման վերնագրում և տեքստում «արտաքին գործերի» բառերը փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի» բառերով։