Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծ։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել երեք իրավական ակտերի փոփոխության նախագծեր, որոնցով նախատեսվում է վերանայել ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) ընթացակարգերը և գործող կարգավորումները համապատասխանեցնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում հունիսի 18-ին կատարված փոփոխություններին։
Նախարարության հիմնավորմամբ՝ փոփոխությունների նպատակն է կատարելագործել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համակարգը, բարձրացնել գործընթացների արդյունավետությունը և նպաստել շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը։
2026 թվականի հունիսի 18-ին ընդունվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Օրենքը, որի համաձայն փոփոխվել են գործող օրենքի մի շարք իրավակարգավորումներ։ Ելնելով դրանից անհրաժեշտություն է առաջացել փոփոխել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքից բխող հետևյալ ենթաօրեսդական ակտերը՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2294-Ն որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 643-Ն որոշումը,
3) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի N 438-Ն հրամանը։
Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2294-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման և «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի N 438-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծերը համապատասխանեցվել են 2026 թվականի հունիսի 18-ին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Օրենքին, մասնավորապես․
1)«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2294-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով փոփոխվել են ՌԷԳ ընթացակարգերը։ Նոր խմբագրությամբ է շարադրվել որոշման 1-ին հավելվածով սահմանված ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգը՝ հիմք ընդունելով Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածով ամրագրված ՌԷԳ նախնական փուլի վերաբերյալ իրավակարգավորումները։
2) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 643-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի հավլեվածի 9-րդ և 49-րդ կետերը համապատասխանեցվել են Օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածով ամրագրված իրավակարգավորումներին։
3)Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի հոկտեմբերի 29–ի N 438–Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանով փոփովել է ՌԷԳ ընթացակարգերին վերաբերող 1-ին հավելվածը՝ հիմք ընդունելով Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածով ամրագրված ՌԷԳ նախնախական փուլի վերաբերյալ իրավակարգավորումները։ Հաշվի առնելով ՄԱԿ–ի ԵՏՀ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպո) կոնվենցիյի իրականացման կոմիտեի կողմից արված դիտարկումները ավելացվել է նոր՝ «Ռազմավարական էկոլոգիական գնահատման գործընթացում օգտագործվող միջազգային ուղեցույցներ» բաժինը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունումը կապահովի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի համապատասխանությունը օրենքին և կբերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացի արդյունավետության բարձրացմանը և շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն ակնկալվում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 օգոստոսի 8-ի N 1363 որոշմամբ հաստաված «ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի» 4.10 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնի «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համակարգի կատարելագործում՝ հիմնված կանխարգելման սկզբունքի վրա, փորձաքննության որակի բարձրացմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրմամբ» առաջնահերթ ուղղությունից։