Tert.am-ը գրում է․
Իրանի զինված ուժերը առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի սադրիչ գործողություն։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է զգոն լինենք և հետևենք հակառակորդի գործողություններին։ Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա մեր զինված ուժերի կողմից», – հայտարարել է նա մամուլի ճեպազրույցում։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն կրի փոխհասկացվածության հուշագրի բազմաթիվ խախտումների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: