ՀՀ-Իրան ռազմավարական համագործակցության հիմնադրամը և ՀԱԿ-ը հուշագիր են ստորագրել

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամը և Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր։ Ուղիղ հեռարձակումը տեղի  ունեցել Armenia Today You Tube-յան ալիքով։

Հուշագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության զարգացմանն ու խորացմանը։

Փաստաթուղթը մի քանի բնագավառում համագործակցության մասին է ու ենթադրում է խորհդրակցություններ, համատեղ նիստեր, սատարում երկու երկրների մշակութային, տնտեսական և քաղաքական կազմակերպությունների միջև կապերի դյուրացմանը, տեղեկատվության և փորձի փոխանակում։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ փաստաթուղթը ֆիքսում է երկկողմանի օրակարգը առաջ տանելու պատրաստակամությունը։ Նա նշել է, որ հայոց պետականության համար միակողմանի կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից կործանարար է, այստեղ շատ կարևոր է Իրանի դերը, որն էլ իր հերթին Հայաստանի կարիքն ունի՝ որպես ճանապարհ դեպի ԵՄ։

Նա քննադատել է TRIPP-ն ու ասել, որ դրանով ՀՀ-ն կորցնում է իր աշխարհաքաղաքական դերը, քանի որ միակողմանի կախվածության մեջ է ընկնում Բաքվից։ Փոխարենը առաջրկել է TRIPP+BRICS մոդել, որը «ներդաշնակեցնում է գերտերությունների աշխարհագրական շահերը և հեռու պահում Հայաստանին սպառնալիքներից»։

Կենտրոնի հիմնադիր Փույա Հոսսեինին, իր հերթին, նշել է, որ աշխորհում միջանցքների պատերազմ է, պետք է այնպես անենլ, որ թույլ չտանք ՀՀ-ն և Իրանի գեոպոլիտիկ դերի նվազմանը։

Նրա տվյալներով, Իրանի հարևաններն Իրանի թշնամիներին ռազմաբազա են տրամադրել, ՀՀ-ն Թեհրանի ամենավստահելի հարևանն է:

«Իրանը 15 հարևան ունի, և ամենավստահելի հարևանը միշտ Հայաստանն է եղել, մենք հազարամյա բարեկամներ ենք եղել: Մենք տեսնում ենք, թե հիմա ինչ է կատարվում Իրանի շրջապատում, մենք մեր հարևանների հետ լուրջ խնդիր ունենք, բոլորը ռազմաբազա են տրամադրել Իրանի թշնամիներին, Իրանի դեմ գործողություններ են արել:

Տարիներ շարունակ միայն երկիրը, որ ամենավստահելին է եղել և բարեկամ է եղել, դա Հայաստանն է եղել: Հետաքրքիր է, որ մեր բոլոր այդ հարևանները մուսուլմանական աշխարհից են, ու միակ հարևանը, որ վստահելի է, քրիստոնյա է, դա հենց այն ցուցանիշն է, թե Իրանում ինչ վերաբերմունք ունեն քրիստոնեության հանդեպ: Բոլոր երկրները մեր հետ շփվում են իրենց ժամանակավոր կամ երկարաժամկետ շահերի համար, բայց Իրան-Հայաստան հարաբերությունները բնական դաշնակիցներ են»,- նշել է Հոսսեինին:

Leave a Comment