01 Սեպտեմբերի 2026, 18:05
Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը հաղթել է հեղինակավոր «InterContinental Music Awards» միջազգային մրցույթի «Լավագույն երաժիշտ» անվանակարգում։
«InterContinental Music Awards-2026» (ICMA) մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին՝ առցանց ձևաչափով։
Այն Լոս Անջելեսում (ԱՄՆ) հիմնված հեղինակավոր միջազգային երաժշտական մրցանակաբաշխություն է, որի նպատակն է գնահատել և պարգևատրել աշխարհի տարբեր երկրների կատարողներին, երգիչներին, կոմպոզիտորներին և պրոդյուսերներին։ Այս տարի մրցույթին մասնակցել է ավելի քան 3500 երաժիշտ՝ ավելի քան 100 երկրից։
Մարիաննա Գևորգյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Նա հանրապետական ու միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր է։ Քանոնահարուհին միջազգային ասպարեզում ճանաչում է ստացել իր վիրտուոզ կատարումներով՝ աշխարհին ներկայացնելով հայկական ավանդական երաժշտությունը։