Ռուսաստանը շարունակում է համագործակցել Հայաստանի հետ երկաթուղային տրանսպորտի հարցում և կատարել իր պարտավորությունները, հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը Vesti-ին։
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է համագործակցությունը Երևանի հետ նույն ձևաչափով և գործում է օրենքի համաձայն։
Պատասխանելով Ռուսաստանի հետ երկաթուղային տրանսպորտի հարցում Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հարցին՝ Նիկիտինը նշել է, որ հայկական կողմը «պաշտոնապես ոչնչից չի հրաժարվում»։
«Նրանք անընդհատ հայտարարություններ են անում, բայց մերժումներ չկան. մենք աշխատում ենք սովորականի պես»,- ասել է նախարարը։
Հուլիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է «Ռուսական երկաթուղիներից» պահանջել տարեկան 2 միլիարդ դոլար վճար Հարավկովկասյան երկաթուղու օգտագործման համար, եթե ընկերությունը չհրաժարվի կոնցեսիայից։ Նա ընդգծել է, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է։
Մարտին Փաշինյանը տեղեկացրել էր, որ Երևանը և Մոսկվան քննարկում են երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրին փոխանցելու հնարավորությունը։ Նա որպես հնարավոր տարբերակներ նշել էչ Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։
Ավելի ուշ Մոսկվան արձագանքել էր, որ չի բանակցում կոնցեսիայի Ղազախստանին փոխանցման շուրջ։
