Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում իրականացված գործողությունները կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: