Սեպտեմբերի 1, երբ․․․ — Հայաստանի Հանրային Ռադիո

Մի երեխա այսօր առաջին անգամ անցավ դպրոցի շեմը, մյուսը՝ արդեն ծանոթ ճանապարհով վերադարձավ դպրոց։ Մեկի համար ամեն ինչ նոր էր՝ դասարանը, ուսուցիչը, ընկերները, մյուսն արդեն գիտեր՝ ինչ է սպասվում սեպտեմբերի առաջին օրը։

Բայց առաջին ու հերթական սեպտեմբերների միջև մի ընդհանուր բան կա՝ այս օրը երեխաները դպրոց են գալիս սպասումներով, հույզերով, երբեմն շատ պարզ ցանկություններով, երբեմն էլ շատ անկեղծորեն ձևակերպելով՝ չէին կարոտել դասերը։

«Ռադիոլուրը» սեպտեմբերմեկյան առավոտն անցկացրել է դպրոցի բակում։ Ձայները, հույզերը, սպասելիքները Դիանա Միքաելյանն է ի մի բերել փոքրիկ հարցախույզով։

Leave a Comment