Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Արտաշատ-Զովաշեն ավտոճանապարհին բախվել են «Lada» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Lada»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող հողամասի երկաթե փշալարերին և կիսակողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է 2-ը Արտաշատի, մեկը՝ Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։