Զինծառայությունից տարկետում՝ աշխարհի լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին

Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը՝ ՀՀ կառավարությունը հաստատել է աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու հնարավորություն՝ ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու դեպքում։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում առկա են թափուր հաստիքներ, և համապատասխան որակավորում ունեցող մասնագետները կարող են դիտարկել նախարարությունում աշխատանքի հնարավորությունը։

Այս հնարավորությունը նպատակ ունի նպաստել աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած երիտասարդ մասնագետների գիտելիքների և փորձի կիրառմանը Հայաստանի Հանրապետությունում։

Leave a Comment