Մենք հիանում ենք ձեր ազգի քաջությամբ. Պուտին

Ռուսները հիանում են Իրանի ժողովրդի քաջությամբ՝ իրենց ազգային շահերի համար պայքարում, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի առաջնորդը երկուշաբթի օրը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու ՇՀԿ…

Ռուսները հիանում են Իրանի ժողովրդի քաջությամբ՝ իրենց ազգային շահերի համար պայքարում, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը երկուշաբթի օրը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին։ Միջոցառման ընթացքում նա մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

«Մենք հիանում ենք ձեր ազգի քաջությամբ և անսասանությամբ՝ ձեր ազգային շահերի համար պայքարում», – ասել է Պուտինը հանդիպման ժամանակ։

Այս տարի ՇՀԿ-ում նախագահող երկիրը Ղրղզստանն է: Բիշքեկում անցկացվող գագաթնաժողովին և հարակից միջոցառումներին մասնակցում են 17 պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ և 6 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

 Հավելենք, որ Հայաստանի վարչապետից բացի՝ Հնդկաստանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարները ևս ելույթ են ունեցել իրենց մայրենի լեզուներով։

Leave a Comment