Հարբած տղամարդը սպանել է որդուն


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Լենինգրադի մարզի Գատչինա քաղաքում 63-ամյա տղամարդը դատարանի առաջ կկանգնի սեփական որդուն սպանելու մեղադրանքով։

ՌԴ տարածաշրջանային քննչական կոմիտեի տվյալներով՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հուլիսի 2-ի գիշերը։ Հայր և որդի հարաբերությունները պարզելու ընթացքում վիճել են, ինչից հետո 63-ամյա տղամարդը, ըստ քննության վարկածի, ալկոհոլի ազդեցության տակ վերցրել է խոհանոցային դանակը և հարձակվել որդու վրա։

Past.am-ի տվյալներով՝ նա 38-ամյա որդուն առնվազն երեք դանակի հարված է հասցրել պարանոցի և մեջքի հատվածներում։

Ստացած ծանր վնասվածքների հետևանքով տղամարդը տեղում մահացել է։

Կասկածյալը ձերբակալվել է, իսկ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության համար։

Դատարանում 63-ամյա տղամարդը պետք է պատասխան տա որդու սպանության մեղադրանքով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment