Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը «Վեստի»-ին տված մեկնաբանությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ, ինչպես աշխատում էինք, կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները, ինչ-որ հայտարարություններ նրանք իրենք են անում պարբերաբար։ Մենք ամեն ինչ անում ենք օրենքին համապատասխան», – ասել է նա։

Ռուսաստանի հետ երկաթուղային փոխադրումների գծով գործընկերությունից Հայաստանի հրաժարվելու հնարավորության մասին հարցին Նիկիտինը պատասխանել է.

«Նրանք ոչ մի բանից ֆորմալ կերպով չեն հրաժարվում։ Նրանք անընդհատ ինչ-որ բան հայտարարում են, բայց դրա հետ մեկտեղ ոչ մի հրաժարում՝ մենք աշխատում ենք, ինչպես աշխատել ենք»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment