
1946-48 թվականներին Խորհրդային Միությունը կազմակերպեց շուրջ 90,000 սփյուռքահայերի ներգաղթը Խորհրդային Հայաստան։
Այն երկրներում, որտեղից նախատեսվում էր հայրենադարձությունը, ձևավորվեցին ներգաղթի կոմիտեներ և տարվեցին ակտիվ քարոզչություն։ Վերադառնալ ցանկացողների թիվը սպասվածից շատ ավելին էր. միայն 1946 թվականին նախատեսված 25-30 հազարի փոխարեն Հայաստան ժամանեց ավելի քան 50 հազար մարդ։ Այս պատմական իրադարձությունն ու դրա մանրամասները երկար տարիներ ուսումնասիրել է լրագրող-վավերագրող Տիգրան Պասկևիչյանը՝ հավաքելով հայրենադարձների հուշերն ու լուսանկարները։



Երկրորդ աշխարհամարտի ծանր հետևանքները հաղթահարող և աղքատության մեջ գտնվող պետությունն ի վիճակի չէր այդքան մեծ քանակով ներգաղթյալների ապահովել կացարանով, սնունդով ու աշխատանքով։ Թեև շատերն իրենց հետ բերել էին սեփական ունեցվածքն ու աշխատանքային պարագաները, դրանց զգալի մասը մնաց Բաթումի նավահանգստում և անպիտան դարձավ։ Երբ հայրենադարձներին սկսեցին տեղավորել սահմանամերձ գյուղերում, լուրջ դժգոհությունների պատճառ դարձավ։
Հայաստանի կառավարությունը ստեղծված դժվարությունների մասին զեկուցեց Կրեմլին։ Փաստորն ստուգելու նպատակով Հայաստան ժամանած հատուկ հանձնաժողովը ոչ միայն հաստատեց իրավիճակի ծանրությունը, այլև այն որակեց որպես աղետալի։ Ի վերջո, կուտակված խնդիրներն ու զանգվածային դժգոհությունները, ի թիվս այլ պատճառների, հիմք դարձան հետագա դաժան բռնաճնշումների համար։