Իրանը չի սկսել պատերազմը Միացյալ Նահանգների հետ և շարունակում է դիվանագիտությունն ու բանակցությունները համարել տարաձայնությունների լուծման հիմնական միջոցները։ Այնուամենայնիվ, պետք է լինեն պայմանավորվածությունների կատարման արդյունավետ երաշխիքներ, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի սկսել պատերազմը։ Ընդհակառակը, պաշտպանում է ինքն իրեն», – ասել է Փեզեշքիանը ՇՀԿ+ հանդիպման ժամանակ։
«Միևնույն ժամանակ, Իրանը շարունակում է դիվանագիտությունն ու բանակցությունները դիտարկել որպես տարաձայնությունների լուծման հիմնական միջոցներ: Սակայն դիվանագիտությունը՝ առանց բարի կամքի, առանց պարտավորությունների նկատմամբ հարգանքի և առանց ուժի կիրառումից հրաժարվելու, չի կարող ապահովել երկարատև խաղաղություն», – հավելել է նա: