Ղազախստանը օտարերկրացիների մուտքի համար ներդնում է էլեկտրոնային թույլտվության (ETA) համակարգ։
Փորձնական ռեժիմը մեկնարկել է օգոստոսի 25-ից։ Նոյեմբերի 1-ից ETA-ն պարտադիր կլինի օդային ճանապարհով մուտքի, նոյեմբերի 15-ից՝ ԵԱՏՄ ցամաքային սահմաններով, իսկ նոյեմբերի 30-ից՝ ԵԱՏՄ-ի հետ սահմաններին, այդ թվում՝ Հայաստանի դեպքում։
Դեկտեմբերի 15-ից թույլտվություն կպահանջվի նաև միջազգային գնացքներով և ծովային նավահանգիստներով մուտք գործելու դեպքում։ Առանց ETA-ի մուտքը հնարավոր կլինի մինչև նոյեմբերի 1-ը։
Թույլտվությունը խորհուրդ է տրվում ստանալ ուղևորությունից առնվազն 72 ժամ առաջ։ Այն գործում է 180 օր՝ երկրում գտնվելու առավելագույնը 90 օր ժամկետով։