Արաղչին ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Արաղչին ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բիշքեկում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Նախարարները քննարկել են ադրբեջանա-իրանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։

Նախարարները ընդգծել են բարձր մակարդակի կանոնավոր երկխոսության շարունակականության և երկու երկրների միջև փոխշահավետ նախագծերի խթանման կարևորությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment