Պուտինն ու Ալիևը կարճ զրույց են ունեցել ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կարճ զրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլը։

Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է ՌԴ նախագահի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Leave a Comment