ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ ԳԽ-ի(Գագիկ Խաչատրյան, խմբ․), վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։ Iravaban.net-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու համար ԳԽ-ին ձերբակալելու վերաբերյալ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment