Ռումինական և բուլղարական առաջատար լրատվամիջոցները հատուկ ուշադրությամբ անդրադառնում են Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդի և բարձրաստիճան հոգևորականների դեմ հարուցված քրեական վարույթներին։
Արտասահմանյան մամուլը տեղի ունեցողը որակում է որպես աննախադեպ հետապնդում և քաղաքական հաշվեհարդար՝ նշելով, որ պետության միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին վկայում է Հայաստանի՝ ժողովրդավարական սկզբունքներից նահանջի մասին։