Համաձայն «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի՝ մենք միշտ իրար կողքի ենք. Ալիևն ու էրդողանը հանդիպել են Բիշքեկում

Սեպտեմբերի 1-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները։

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ երկկողմ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հիմնված են եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա, և գոհունակություն է հայտնվել բոլոր ոլորտներում կապերի հետագա ընդլայնման կապակցությամբ։

 Համաձայն «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի՝ մենք միշտ իրար կողքի ենք՝ թե՛ լավ, թե՛ դժվարին ժամանակներում. նշել են Էրդողանն ու Ալիևը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խաղաղության և կայունության հետագա ամրապնդման հարցերի շուրջ։

Ալիևն ու Էրդողանը քննարկել են նաև դաշնակցային հարաբերությունների հեռանկարները, տարածաշրջանային օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Leave a Comment