Գործարկվել է ԹՐԻՓՓ- ի պաշտոնական էջը — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ արտգործնախարարությունը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ գործարկվել  է

Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի (ԹՐԻՓՓ) պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

Հաղորդագրության համաձայն` այն ստեղծվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ:

«Էջում կարող եք գտնել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ մանրամասներ ու վերջին զարգացումները։ Այստեղ կներկայացվեն տեղեկություններ տարբեր ձևաչափերով՝ ապահովելով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ արդիական տեղեկատվության հասանելիությունը։

Էջը կվարեն ՀՀ ԱԳՆ և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թիմերը»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ- ն։

Leave a Comment