«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ

Սեպտեմբերի 01-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է, որ նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն): Iravaban.net-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայությունից։

Իրականացված զննության արդյունքում հիմնարկի երկու տեղամասերի միջնամասից հայտնաբերվել է մեկ պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 1 ականջակալ, 1 wi-fi սարք և 1 USB լար:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Leave a Comment