31-ամյա տղամարդը հրաժարվել էր ընտանիքի հետ միջոցառման գնալուց․ ժամեր անց նրան մահացած են գտել Նուբարաշենում


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օգոստոսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նուբարաշեն թաղամասի տներից մեկի բակում տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Shamshyan.com-ին։

Ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեում դի կա։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը և պարեկային ծառայության աշխատակիցները։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Տան բակում՝ մուտքի դիմաց, հայտնաբերվել է տղամարդու կախված դի։

Դեպքի մասին տեղեկացվել է նաև ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան քննչական բաժինը, որտեղից դեպքի վայր է մեկնել քննչական խումբը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 31-ամյա տղամարդ է։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքից առաջ նա ընտանիքի անդամների հետ տանն է եղել։ Հարազատները պատրաստվելիս են եղել միջոցառման մեկնելու, սակայն տղամարդը հայտնել է, որ որոշ գործեր ունի և չի ցանկանում միանալ նրանց։

Ավելի ուշ, երբ ընտանիքի անդամները վերադարձել են տուն, նրան հայտնաբերել են մահացած։

Դեպքի հանգամանքներն ու մահվան պատճառները պարզվում են վարույթի շրջանակում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment