Մխիթարյանն օրինակ է բոլորիս համար․ Մելիքյան – armeniatoday.am

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին օրինակ է անվանել հայ ֆուտբոլիստների համար։

«Մխիթարյանն օրինակ է մեր ֆուտբոլիստների և բոլորիս համար։ Այն, թե ինչպիսի մարդ և ֆուտբոլիստ է նա, հպարտություն է առաջացնում»,- Чемпионат-ին ասել է Մելիքյանը։

Նրա խոսքով՝ շատերի համար զարմանալի է, որ 37-ամյա Մխիթարյանը շարունակում է հանդես գալ բարձր մակարդակով, սակայն իր համար դա անակնկալ չէ։

«Ես նրան ճանաչում եմ 14-15 տարեկանից։ Նա այնպիսի կենսակերպ է վարում և այնպես է վերաբերվում ֆուտբոլին, որ նույնիսկ 37 տարեկանում նրա լավ մարզավիճակն անակնկալ չէ։ Որպես մարզիչ՝ ես բազմիցս իմ ֆուտբոլիստներին պատմել եմ Մխիթարյանի մասին։ Նրա օրինակը դաստիարակում է ֆուտբոլիստներին»,- ընդգծել է Մելիքյանը։

Մխիթարյանը փետրվարին Մելիքյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա։ Հուլիսին «Ինտերը» երկարաձգել էր 37-ամյա հայ ֆուտբոլիստի պայմանագիրը։

Leave a Comment