Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրները վերահաստատել են Իրանի դեմ ռազմական հարվածների դատապարտումը։
Հռչակագրի համապատասխան տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Երկրները հաստատում են ՇՀԿ-ի նախկինում արտահայտված դիրքորոշումը, որը դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ռազմական հարվածները, որոնք հանգեցրել են բազմաթիվ քաղաքացիական զոհերի և երկրի տնտեսությանը զգալի վնասի», – նշվում է փաստաթղթում։