«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի (ԹՐԻՓՓ) պաշտոնական ֆեյսբուքյան էջն է գործարկվել։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Էջը ստեղծվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ: Այստեղ կարող եք գտնել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ մանրամասներ ու վերջին զարգացումները։ Կներկայացվեն տեղեկություններ տարբեր ձևաչափերով՝ ապահովելով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ արդիական տեղեկատվության հասանելիությունը։
Էջը կվարեն ՀՀ ԱԳՆ և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թիմերը։