Կապարակնքվել են «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ընկերությանը պատկանող լցակայաններ • Tribune.am

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում։ Հայտնում են տեսչական մարմնից։

Հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝

 դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության պահանջներին, բացակայել են,

 չափանոթները,

 արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։

Միաժամանակ արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ։

Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ:

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Նախատեսվում է շուրջ 9 մլն դրամ տուգանք։

Leave a Comment