ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «Օռանժ օիլ» ՍՊԸ-ին պատկանող 10 լցակայան է կապարակնքել, տեղեկացրել են տեսչական մարմնից։
Նշվում է, որ լցակայանները կապարակնքվել են ցանցում իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում, որի ժամանակ, ըստ տեսչական մարմնի, խախտումներ են հայտնաբերվել։ Տեսչական մարմնից հայտնել են, որ հայտնաբերված խախտումների հիմքով ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ շուրջ 9 մլն դրամի չափով։
Մասնավորապես, ըստ տեսչականի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության պահանջներին, լցակայաններում բացակայել են չափանոթները, արագ արձագանքման QR կոդերը և համապատասխան մակնշումները։ Տեսչական մարմինը նշել է նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումների մասին։
